ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի անգամ է ԱԱԾ-ում ցուցմունք տվել Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի դեմ «Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել հունիսի 15-ին: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. մեզ հասած տեղեկությունների համաձայն Վազգեն Պողոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կաշառքի գործով ԱԱԾ-ում շուրջ 5 անգամ հարցաքննության է հրավիրվել եւ 5 տարբեր ցուցմունքներ է տվել:

Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր: Եվ  Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5000 դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9000 ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Սեդրակ Առուստամյանից և Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն ր իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ավելի ուշ Գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացրեց Ազգային ժողով՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասով, ինչը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունվեց 87 կողմ ձայնով: Սակայն դատավոր Ռուբեն Պապոյանը մերժեց ԱԱԾ-ի միջնորդությունը, եւ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս