![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/105596012_265336774554335_2891484082573652703_n.jpg)
Armlur.am-ին մանրամասներ հայտնի դարձան, թե «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանի հետ վիճած երիտասարդները ինչ ցուցմունք են տվել ՀՀ քննչական կոմիտեում եւ ինչ են հայտնել իրավապահներին: Ինչպես հայտնի է, հունիսի 21-ին՝ ժամը 22։40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 102 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էր Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Հայկ Ստեփանյանը և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Հայկ Ստեփանյանը ներկայացել էր որպես «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ։ Ավելի ուշ Tert.am-ը խոսել էր միջադեպի մասնակիցներից մեկի հոր հետ, վերջինս նշել էր, որ Հայկ Ստեփանյանի տված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Խոսելով դեպքի մանրամասների մասին՝ պաշտպան Սասուն Ռաֆայելյանը նշեց, որ համացանցում տարածվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ համացանցում տարածվում է, թե միջադեպի ենթատեքստը քաղաքական է, և իբր Գոռ Բաղդասարյանը հայհոյանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, սակայն նա պնդեց՝ իր պաշտպանները երբևէ կապ չեն ունեցել քաղաքականության հետ և չեն ճանաչել «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Ստեփանյանին:
![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/105414564_1002600953488237_2096919882845695880_n-1-337x600.jpg)
«Համացանցում լուսանկարներ կան արդեն, որ իմ պաշտպանյալները ակտիվ մասնակցել են հեղափոխությանը, մասնակցել են ցույցերին, և այստեղ անհնարին է դառնում վարչապետին հայհոյելը, և աբսուրդ է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Հայկ Ստեփանյանի «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ լինելու պատճառով»,-նշեց պաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան