ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի թիվ 26 բնակելի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Տեղում պարզվել է, որ հոսանքի կարճ միացման հետեւանքով ծխեցում է եղել:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

 

 

 

ՀԱՐԿԵՐ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի մասով ակցիզային հարկը ինչ ժամկետում պետք է վճարվի:

Սասուն Հարությունյան (48 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար  օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը՝ արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Բանկն առանց ինձ զգուշացնելու իմ հաշվից գումար է հանել: Ուզում եմ իմանալ` արդյոք դա համապատասխանում է օրենսդրության պահանջներին:

Սիրարփի Հայրապետյան (36 տարեկան, օպերատոր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 922-րդ հոդվածի համաձայն՝ բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:

Առանց հաճախորդի կարգադրության հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կամ բանկի եւ հաճախորդի միջեւ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Այսպիսով, հաճախորդն իրավունք ունի իր հաշվում առկա դրամական միջոցները տնօրինել իր հայեցողությամբ՝ բանկին հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու կարգադրություն տալով: Սակայն պայմանագրով նախատեսված դեպքերում բանկն իրավունք ունի հաճախորդի հաշվից անակցեպտ (անառարկելի) կարգով գումարներ գանձել՝ ուղղելով այն հաճախորդի՝ բանկ նկատմամբ ունեցած պարտավորությունների: Օրինակ՝ հաճախորդը վարկային պայմանագրի գծով ունի ժամկետանց պարտավորություն բանկի նկատմամբ, եւ վարկի մարում չիրականացնելու դեպքում բանկն իրավունք ունի բանկում հաճախորդի այլ դեբետային հաշվից անակցեպտ կարգով գումար գանձել՝ ուղղելով այն վարկի մարմանը:

Բանկն իրավունք ունի նաեւ առանց հաճախորդի կարգադրության հաշվից գումար դուրս գրել դատարանի վճռով սահմանված դեպքերում:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ  բանկը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով եւ ժամկետներում հաճախորդին տեղեկացնել կատարված հաշվանցի մասին, իսկ եթե կողմերը համապատասխան պայմանները չեն համաձայնեցրել, ապա այնպիսի կարգով ու ժամկետներում, որոնք սովորական են համապատասխան հաշվում դրամական միջոցների վիճակի մասին հաճախորդին տեղեկացնելու բանկային գործունեության համար:

 

 




Լրահոս