Ծեծկռտուք Եղվարդում. Լսվել է երեք կրակոց (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 23-ին` ժամը 23:50-ի սահմաններում, Նաիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել որովայնի ձախ կեսի հրազենային միջանցիք վերք ախտորոշմամբ Եղվարդի Շիրակի փողոցի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Պողոսյանը, աջից զստոսկրի շրջանում ծակված արյունահոսող վերք ախտորոշմամբ Եղվարդի Նար-Դոսի 1-ին փողոցի բնակիչ 28-ամյա Հակոբ Ղազարյանը և գլխի շրջանում ջնջխված արյունահոսող վերք, աջ ազդրի ու հետույքի շրջանում ծակված կտրված արյունահոսող վերք ախտորոշմամբ Երևանի Արաբկիր 51 փողոցի բնակիչ 38-ամյա Բարիկ Ղազարյանը:Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը՝ Նաիրիի բաժնի պետ Գինոյանի գլխավորությամբ, պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23:30-ին, Եղվարդ քաղաքի, Նար-Դոսի 1-ին փողոցի, թիվ 11 տան մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունենում վիճաբանություն, որն ավարտվում է ծեծկռտուքով: Այդ ժամանակ հնչում է նաև կրակոց, ինչի հետևանքով նշված 3 անձինք տեղափոխվում են հիվանդանոց: Ձեռնարկվում են քննչական միջոցառումներ ծեծկռտուքի մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության օպերատիվ քննչական խմբի կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքւմ արդեն ոստիկաններին են ներկայացվել թմբուկավոր ատրճանակը՝ 3 փամփուշտով ու դանակը: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:Ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Կոտայքի քննչական բաժնի Նաիրի քննչական բաժանմունքում հարուցվեի է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 113 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներուվ:Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս