Երևանի կենտրոնում՝ «Դվին» ռեստորանի մերձակայքում, երեկոյան ուշ ժամին հրավառություն է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այժմ ևս մինչև ժամը 23:00-ին հրավառությունը թույլատրվում է:
Չնայած այս հանգամանքին` զարմանալի է, որ արտակարգ դրության ժամանակ շքեղ հրավառություն է տեղի ունենում, ինչը ենթադրում է, որ որևէ միջոցառում է իրականացվել: