Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակ Դավթյանի ճակատագիրը որոշված է. ինչ են որոշել ՊՆ-ում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռեւս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց: Մենք գրել էինք, որ քննարկումներ են ընթանում նրան ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ՝ Մովսես Հակոբյանի փոխարեն, սակայն տեղեկացանք, որ քննարկումները ՊՆ-ում այնքան էլ լավ չեն ընդունվել: Մեր տեղեկություններով՝ շատերը համարել են, որ Դավթյանին Հակոբյանի փոխարեն բերելով՝ կարող են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս