Հրայր Թովմասյանին դատավորի կարգավիճակից էլ կզրկեն․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանակն» իրավական առումով այնքան խոցելի գործընթաց է, այնքան կիքսեր են թույլ տրվել, որ ուղղակի անհնար է հաշվել, էլ չեմ ասում, թե ՍԴ դատավորների` միջազգային ատյաններին` ՄԻԵԴ-ին դիմելու դեպքում ինչ պատասխաններ են գալու, եւ ոնց է հետհաշվարկն սկսվելու։

Ընդ որում, եթե Ալվինա Գյուլումյանը պահպանում է իր դիրքերը, իրենք 2 դատավոր են կարողանալու նշանակել, ինչն էլ կնշանակի, որ անհրաժեշտ ձայներ չունեն` իրենց նպատակներն իրականացնելու համար` Քոչարյանի գործից մինչեւ Հրայր Թովմասյանին ՍԴ դատավորի պաշտոնից զրկում»:

Կարծում եք` Թովմասյանին նախագահի պաշտոնից հետո պաշտոնանկ կանեն նաեւ դատավորի՞ կարգավիճակից։ «Դուք կասկածո՞ւմ եք՝ մի քանի քայլով են դա ուզում անել։ Նախ՝ դատավորներ, ապա ՍԴ նոր նախագահ նշանակելուց հետո կդադարեցվեն նաեւ Թովմասյանի՝ որպես դատավորի, լիազորությունները, որովհետեւ օրենքով ՍԴ դատավորները կարող են իրենց «գործընկեր» դատավորին անվստահություն հայտնել։

Ու եթե այս ֆարսն ընթանա իշխանությունների գծած սցենարով, ապա կարճ ժամկետում Հրայրը հրաժեշտ կտա նաեւ ՍԴ դատավորի պաշտոնին, ու նրա նկատմամբ քրեական գործեր կհարուցեն, հարուցածներն էլ կյանքի կկոչվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս