Հրդեհ՝ «Դվին» հյուրանոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին՝ ժամը 23։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցի վերջին հարկից կրակ է նկատվում։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Պարզվել է, որ «Դվին» հյուրանոցի 14-րդ հարկի պատշգամբում այրվում է հրավառության համար նախատեսված 2 ստվարաթղթե տակդիր (մոտ 1 քմ հատվածում)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։50-ին, մարվել՝ 23։57-ին։




Լրահոս