Ճանապարհային նոր նշաններ. Կառավարությունն ընդունեց որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Կառավարությունն ընդունեց.

1️⃣. 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն
2️⃣. 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին որոշում, համաձայն որի՝

?սահմանել այն ճանապարհային նշանները, որոնց ազդման գոտում կթույլատրվի միայն որակավորում ունեցող զբոսաշրջային տրանսպորտային միջոցների կանգառը և կայանումը: Նաև կարգավորվելու է շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղին։

Մասնավորապես ավելացվելու են հետևյալ նշանները՝

✅ 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը

✅ 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը

✅ 8.28 «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը

✅ 55.29. 8.26 «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսները:
✅ 55.30. 8.27 «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվում է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալիս, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 864-Ն որոշմանը համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:
✅ 55.31. 8.28 «Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվում է 6.4 նշանի հետ և ցույց է տալիս, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները:

? Որոշումներում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:




Լրահոս