Վարչապետի աշխատակազմը ավտոմեքենա է փոխանցել ՊՎԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված 2012 թվականի արտադրության «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան փոխանցել Պետական վերահսկողական ծառայությունը: Ավելին, այդ նույն որոշման երկրորդ կետով Պետական վերահսկողական ծառայության  հաշվեկշտռում գտնվող 2012 թվականի արտադրության «Toyota Cruiser» մակնիշի ավտոմեքենան կփոխանցվի վարչապետի աշխատակազմին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքային գործունեությունն անխափան իրականացնելու նպատակով նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «TOYOTA CAMRY 2.5 GAS» մակնիշի, 190LL50 պետհամարանիշի, 2012թ. արտադրության ավտոմեքենան փոխարինել ՀՀ պետական վերահսկողական ծառայության հաշվեկշռում հաշվառված «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի, 001WW01 պետհամարանիշի, 2012թ. արտադրության ավտոմեքենայով:




Լրահոս