Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի կորոնավիրուսի թեստի պատասխանները հայտնի են:
«Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը` այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա:Այնպես որ, ես անցնում եմ իմ բնականոն աշխատանքային ռիթմին», – գրել է Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան` հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար: Զոհրաբյանն առաջիկա օրերին ԱԺ չի գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի:
Նշենք, որ հայտնի է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի թեստի պատասխանը: Այն նույնպես բացասական է: