Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ պաշտոնական տեղեկագրում հրապարակել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Այդ մասին ԱԺ նախագահը հայտնեց քիչ առաջ:
Այսպիսով, պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի վաղվանից եւ Հրայր Թովմասյանը կդադարի լինել ՍԴ նախագահ, իսկ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանն ու Ալվինա Գյուլումյանը կդադարեն լինել ՍԴ անդամներ: