
Հռոմի իշխանությունները որոշում են կայացրել արգելելու “կենդանի արձանների” բեմականացումները: Իշխանությունները կարծում են, որ պատմական հերոսների հանդերձանքով խաչմերուկներում մի քանի լումայի համար անշարժ կանգնելը ոչ մի կապ չունի արվեստի հետ,- հաղորդում է The Daily Mail-ը:Այս ծրագրի զոհ կարող են դառնալ նաեւ երաժիշտները, որոնց գործիքները կարող են առգրավվել: Բացի այդ, Հռոմում կարգելվի բարձր երաժշտություն միացնել ժամը 10-ից հետո: