
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնել է, որ իր թեստի պատասխանը դրական է:
«Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր»,-հայտնում է պատգամավորը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից կորոնավիրուս է հաստատվել նաև Վիկտոր Ենգիբարյանի և Քրիստինե Պողոսյանի մոտ: