Ինչ կապ ունի իրենց դիմումը հետ վերցնելը, գործը քննել կամ չքննելու հետ, եթե միևնույնն է՝ գործը քննվելու է, քանի որոր դատավոր Դավիթ Գրիգորյանը ևս դիմել էր Սահմանադրական դատարան այս նույն հարցով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հիշեցրեց պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՍԴ ներկայացված դիմումը հետ վերցնելու մասին: «Թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ չի քննելու գործը, մեր պայմանն ուժի մեջ է», – նշեց նա:
Բանն այն է, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանը միևնույնն է քննարկելու է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ («Քոչարյանի») գործը, քանի որ համապատասխան դիմում ներկայացրել են ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, այլև դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանից հետ են վերցրել իրենց դիմումը, որը պետք է քննարկվեր հուլիսի 7-ին եւ մեկնաբանել այնպես, որ որեւէ բան չխանգարի ընդդիմադիր ուժերին դիմել ՍԴ եւ վիճարկել սահմանադրական փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը: Բանն այ է, որ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե դիմումը կներկայացնեն եւ կմիանան ԲՀԿ-ին միայն հուլիսի 7-ից հետո, որպեսզի ՍԴ-ում հարցի քննարկումն ավարտված լիներ եւ այս գործընթացը չկապեին Քոչարյանի հետ:
Հավելենք, որ ԲՀԿ-ն առանց ընդդիմադիր գործընկերոջ, ուներ 26 ստորագրություն, իսկ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր ևս մեկ ստորագրություն: