
Կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը: Անձնագրայինի պետը մահացել է կորոնասվիրուսից։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը:
«Այսօր խորը վշտով տեղեկացա, որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասվիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն»,- գրել է Բիչախչյանը: