Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հրապարակել է մարզում կորոնավիրուսի տարածման տվյալները։
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 25-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1200 դեպք: Ունենք 773 առողջացած և 807 ինքնամեկուսացված:
Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում արդեն ունենք մահվան 32 դեպք:
Կարևորելով յուրաքանչյուրիս դերակատարումն այս աներևույթ թշնամու դեմ պայքարում` կրկին խնդրում և հորդորում եմ մեր ազգաբնակչությանը հետևել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների պահպանմանը և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն: