
Մամուլի միջազգային ինստիտուտի տվյալներով 2011 -ին աշխարհում զոհվել է 82 լրագրող: Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը 2011 -ին համարվում է Մեքսիկան է, որտեղ զոհվել է 10 լրագրող: Երկրորդ տեղում Իրաքն է, որտեղ արձանագրվել է լրագրողների 8 սպանության դեպք, երրորդում` Պակիստանը: Մաքքենզիի խոսքերով, այս տարի լրագրողների համար առավել վտանգավոր գոտիներ են եղել Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան, որտեղ ամիսներ շարունակ հեղափոխությունների պահանջով ժողովրդական հուզումներ են ընթանում:Նշյալ տարածաշրջաններում այս տարի զոհվել է 22 լրագրող, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը չէր գերազանցում 8-ը: