ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Թեստի պատասխանը եղել է բացասական։
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ իմ գործընկեր Քրիստինե Պողոսյանի մոտ թեստը դրական է եղել, և մենք ԱԺ նիստերի դահլիճում իրար կողք ենք նստում, զանգեր եմ ստանում իմ որպիսությամբ հետքրքրված մարդկանց կողմից:
Շնորհակալություն հայտնելով` ուզում եմ տեղեկացնել, որ երեկ թեստ եմ հանձնել, և այսօր պատասխանը եղել է բացասական, որևէ սիմպտոմ չունեմ:
Կարծում եմ` չվարակվելու հանգամանքը պայմանավորված է դիմակ կրելով և անընդհատ ախտահանելով:
Առողջություն եմ մաղթում բոլորին», – հայտնել է պատգամավորը: