
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթը կասեցվել է: Ի դեպ, տեղեկացնենք, որ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակն է ծանուցել մրցույթի անցկացումը կասեցնելու մասին:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հիմք է ընդունել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաև Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» որոշումը: Տեղեկացնենք, որ մրցույթը պետք է տեղի ունենար այսօր առավոտյան:
Ս.Հ.