Ինչ ռազմավարություն է ունենալու Արցախի ներդրումային հիմնադրամը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության
ռազմավարությունը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ի պաշտոնե հանդիսանում է Արցախի
ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, այսօր՝ հունիսի 25-ին, հրավիրել է
հոգաբարձուների խորհրդի նիստ՝ քննարկելու hիմնադրամի առաջիկա տարիների գործունեության
ռազմավարությունը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի ներդրումային հիմնադրամի դերը հանրապետության
տնտեսության զարգացման գործում՝ ընդգծելով կառույցի միջոցով իրականացված սոցիալական աջակցության
ծրագրերի կարևորությունը: Հանրապետության նախագահի խոսքով՝ հիմնադրամն ունի համապատասխան
գործիքակազմ, և հատկացվող միջոցների ծավալների ավելացման դեպքում նոր թափ կհաղորդվի իրականացվող
ծրագրերին:




Լրահոս