Այսօր՝ հունիսի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության կայքը։
Նախարարներ Մնացականյանը եւ Մայիլյանը բարձր են գնահատել Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ միջազգային եւ տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին եւ համագործակցության հեռանկարներին:
Նախարարներն անդրադարձել են նաեւ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը եւ վերջինիս սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: