
Սեպտեմբերի 13-ին Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց Ստեփանակերտի մատույցներում գտնվող և արժանիորեն Արցախի խորհրդանիշ համարվող 1967թ. “Մենք ենք մեր լեռներըե հուշարձանի խայտառակ վիճակի վերաբերյալ”:Տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար: Սակայն սեպտեմբերի 24-ին հասելով Ստեփանակերտ` նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները Չենք լռելու-ի կողմից բարձրացված աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ: Երիտասարդների այցը, սակայն, աննպատակ չի անցել. նրանք խնամքով մաքրել են Սարի Վանք կոչվող կիսավեր եկեղեցին: