
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը դեմ է հանդես եկել կաթոլիկ եկեղեցու մոդեռնացմանը,-հաղորդում է Itar-Тass -ը: Պապը պահանջել է եկեղեցու ծառայողներից հրաժարվել նյութական եւ քաղաքական արտոնություններից: “Միայն այդ բեռից ազատ եկեղեցին կարող է հնարավորություն ստանալ իսկական քրիստոնյայի նման դիմել ամբողջ աշխարհին և իսյկապես բաց լինել նրա համար” ,- նշել է պապը,-եկեղեցին միայն հիերարխիա, պապ եւ եպիսկոպոսներ չէ: Եկեղեցին մենք ենք”,- ասել է Բենեդիկտոս 16-րդը: Նշենք, Բենեդիկտոս 16-րդը քառօրյա այցով գտնվում էր Գերմանիայում: Այցի շրջանակներում նա հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելի հետ ե հանդես եկել Բունդեսթագում: