
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանն այսօր առավոտյան Սահմանադրական դատարան են այցելել եւ արդեն թղթային տարբերակով հանձնել իրենց դիմումը: Ինչպես հայտնի է, երեկ երեկոյան էլեկտրոնային տարբերակով 26 պատգամավորի ստորագրությամբ դիմում է ուղարկվել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովում ընդունված օրենքի սահմանադրականությունը.
«ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ասաց, որ կան աշխատակարգեր, հարցը կքննվի և որոշում կկայացվի՝ այն վարույթ ընդունվում է, թե՝ ոչ: Դրա համար կա 15 օր ժամկետ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Դիտարկմանը, որ դիմում ներկայացնելու համար առնվազն 27 ստորագրություն է պետք, Զոհրաբյանը նշեց, որ իրավական հանրությունն այդ հարցում բաժանվել է երկու մասի: