
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10,557 (-68) մարդ, կատարվել է 105,046 (+2310) թեստավորում, առողջացել են վարակվածներից 12,149–ը (+814)։ Գրանցվել է մահվան 410 (+13) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 131։
Հունիսի 25-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 22 488 էր: