ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխառություն, վարկեր, ավտոմեքենաներ. ինչ ունեցվածք ունեն արդարադատության նախարարն ու փոխնախարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, չունի անշարժ գույք եւ թեև 2019 թվականի ընթացքում նա նաև ավտոմեքենա չի գնել, սակայն ունի 1996 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2014 թվականին: «Էկոշին Գրուպ» ՍՊԸ-ից տարվա վերջում նախարարն ունեցել է 45 մլն 584 հազար դրամի փոխառություն: Հայտարարագրի համաձայն Ռուստամ Բադասյանը բանկում ունեցել է 3 մլն դրամ եւ 582 եվրո, իսկ կանխիկ՝ 340 դոլար: Իսկ այժմ անդրադառնանք նախարարի եկամուտին՝ 2019 թվականին գոյացած: Այսպիսով, նախարարը 2019 թվականի ընթացքում ունեցել է ստացված փոխառություն՝ 41 մլն դրամ, Պետական եկամուտների կոմիտեից 2 մլն դրամ, Արդարադատության նախարարությունից աշխատավարձ՝ 8 մլն դրամ, ՊԵԿ-ից որպես աշխատավարձ՝ 8 մլն 622 հազար դրամ եւ ուսումնական կենտրոնից՝ 192 հազար դրամ:

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը ևս անշարժ գույք չունի, իսկ որպես տրանսպորտային միջոց ունի 2013 թվականին արտադրված Toyota մանկիշի ավտոմեքենա: Առաջին տեղակալն ունի 24 մլն դրամի փոխառություն և 33 հազարի Լեհական զլոտի, իսկ որպես ավանդ՝ 7 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Իսկ որպես դրամական միջոց նա բանկում ունի 1 մլն 470 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 100 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում Գրիգորյանը «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ»  հիմնադրամից ստացել է 5 մլն 782 հազար դրամ, արդարադատության նախարարությունից որպես աշխատավարձ 6 մլն 227 հազար դրամ, Արդարադատության ակադեմիայից 36 հազար դրամ, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամից 332 հազար դրամ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից 420 հազար դրամ եւ այլ գումարներ փոխառություններից:

Նախարարի տեղակալներից Վահե Դանիելյանը 2014 թվականին Լոռու մարզում հողամաս է նվիրատվություն ստացած եղել, սակայն որևէ անշարժ գույքի մասին տվյալներ չկան: 2019 թվականի մայիսին Դանիելյանը 3 մլն դրամով վաճառել է իր BMW մակնիշի ավտոմեքենան եւ դեկտեմբերին գնեկ 2012 թվականի արտադրության Ford մակնիշի ավտոմեքենա եւ տարվա վերջին միայն այդ մեքենան է առկա եղել, որը գնել էր 3 մլն 800 հազար դրամով: Բանկային հաշիվներում փոխնախարարն ունի 351 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 9 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում փոխնախարարը վարչապետի աշխատակազմից ստացել է 8 մլն դրամ, իսկ արդարադատության նախարարությունից 757 հազար դրամ:

Մյուս փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն ունի բնակարան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն չունի տրանսպորտային միջոց: Որպես բանկում դրամական միջոց փոխնախարարը հայտարարագրել է 1 մլն 791 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 3 մլն 100 հազար դրամ եւ 9 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում փոխնախարարի եկամուտը աշխատավարձն է եղել՝ երկու տարբեր վայրերից՝ 6 մլն 157 հազար դրամ արդարադատության նախարարությունից եւ 3 մլն 611 հազար Ազգային ժողովից:

Սրբուհի Գալյանն ունի մեկ բնակարան Կենտրոնում եւ շինություն Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, սակայն չունի տրանսպորտային միջոց:  Փոխնախարարի դրամական միջոցները բանկում եղել է 683 հազար դրամ, իսկ առձեռն՝ 1600 դոլար եւ 50 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանից նա ստացել է 334 հազար դրամ եկամուտ, 2 մլն 335 հազար դրամ՝ Հատուկ Քննչական ծառայությունից, 115 հազար Արդարադատության ակադեմիայից, 5 մլն դրամ արդարադատության նախարարությունից ինչպես նաեւ տարբեր բանկերից վերցված գումարներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս