
Թեհրանից 30կմ արևելք գտնվող Փարչին ռազմական համալիրում հզոր պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է New York Times-ը, Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադի գեներալ Դավուդ Աբդին հայտարարել է, որ ռազմական համալիրի ընդհանուր հատվածում գազի պայթյուն է տեղի ունեցել, զոհեր չկան, իսկ կրակը վերահսկողության տակ է առնվել։
Փարչին ռազմական համալիրում արտադրում են պայթուցիկներ, հրետանային հրթիռներ։