ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ցուցմունք է տվել ինքնամեկուսացման կանոնները խախտած տաքսու վարորդը եւ ինչ պատիժ է սպասվում նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Աբովյան քաղաքի բնակչի կողմից ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքից: Նշենք, որ  ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կանոնները եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ Մասնավորապես, 2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է: Վերջինս իրազեկված եւ տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝ արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները:

Եվ ահա, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, տաքսու վարորդ 68-ամյա տղամարդն իրավապահներին իր չինքնամեկուսացվելու պատճառների մասին կոնկրետ ցուցմունք է տվել և հայտնել, որ չի հավատում կորոնավիրուսին եւ ամեն ինչ սուտ է: Ավելին, տաքսու վարորդը նաեւ իր ցուցմունքում նշել է, ինչպես պահի իր ընտանիքը հացի խնդիր ունի, եթե գնար ինքնամեկուսանար, ով պետք է տան հացի խնդիրը լուծեր:

Արդյունքում, 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 277.1 հոդվածի հատկանիշներով՝ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա։ Ասել է, թե չինքնամեկուսացված տաքսու վարորդին 1 ամսյա կանաք է սպառնում:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս