Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով դատարանից հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Սմբատ Մինասյանը։

«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։ Դատարանից խնդրել ենք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»,- գրել է Մինասյանը։




Լրահոս