Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության
բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին
տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու
դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է,
որ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալը,
հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է
ծառայության շահերին հակառակ և 2002թ. օգոստոսի 8-ի գրությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է
տրամադրել այն մասին, թե, իբր, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի հ.12 և հ.13 հասցեների շենքերին
հարող տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով նշված ժամանակահատվածում ՀՀ ազգային ժողովի
պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստեր՝ Արմենուհի Ռուբենի Գևորգյանի անվամբ գրանցված 6452.68 քմ.
մակերեսով հողամասը հանդիսանում է հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և
ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում (քաղաքացիներին և իրավաբանական անձանց
սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը) նշված սահմանափակումների ցանկում, որն էլ հիմք է
հանդիսացել համայնքային սեփականություն հանդիսացող՝ 6452.68 քմ. մակերեսով հողատարածքն այն
վարձակալած անձին՝ նույն Արմենուհի Գևորգյանին, որպես սեփականություն՝ առանց հրապարակային
սակարկությունների, գնման նախապատվության իրավունքով կադաստրային արժեքով օտարելու համար:

2020 թվականի հունիսի 24-ին որոշում է կայացվել՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական
լիազորությունները չարաշահել) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք)
նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն առերևույթ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավելու
մասին:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս