Այսօր “Հայելի” ակումբում բանավիճեցին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն ու ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Թեման երկխոսությունը դադարեցնելու վերաբերյալ ընդդիմության հայտարարություններն էին: Գ. Հարությունյանի խոսքով` մեր երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, ու պետք է վերացվեն պատճառները: Բոստանջյանն էլ ասաց, որ ակնհայտ է երկխոսության դադարեցումն ընդդիմության կողմից, իշխանությունները որեւէ քայլ չեն կատարել այն առկախելու համար: “Եթե տրամադրված լինեին, չէին սկսի: Էմոցիոնալ երիտասարդների արարքն ընդդիմությունը որակում է “քաղաքական գործիչներ”: Դրան էլ հակաճառեց Գ. Հարությունյանը` ասելով, թե նրանք քաղբանտարկյալներ չեն: Վ. Բոստանջյանի խոսքով` իր համար անհասկանալի է երկխոսության առկախումը, քանի որ այն արդյունավետ էր ընթանում, ու սկսել էին իրար լավ հասկանալ: Գ. Հարությունյան խոսքով` իշխանությունն ամեն ինչ արեց` երկխոսությունն առկախելու համար: Բոստանջյանն էլ հավելեց, որ խոշոր հարցերի լուծման կտրվածքում ինքը “չի կիզակետվի այդ հարցի վրա”: Քաղաքական էթիկայի տեսակետից` որեւէ մեկը չի կարող պահանջներ ներկայացնել մյուսին, այդպիսի բան գոյություն չունի: Կարո՞ղ եք գրոհով իրականացնել` իրականացրեք: Ասում են` տվեք մեզ իշխանություն, կարո՞ղ եք` վերցրեք”,- հավելեց Բոստանջյանը:Նրա կարծիքով` ընդդիմությունն ուզում է մարդկանց ապակողմնորոշել: Երկխոսության առկախումը, ըստ նրա, չի կարող ոչինչ փոխել մեր կյանքում, քանի որ իշխանությունն էլ գիտի, որ կան խնդիրներ ու դրանք պետք է լուծի` անկախ ընդդիմությունից:Գ. Հարությունյանն էլ հակաճառեց, թե իրենց երբեք չեն ասել` տվեք մեզ իշխանությունխաղ կա
Ասում են` տվեք մեզ իշխանություն, կարո՞ղ եք` վերցրեք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ