![](https://armlur.am/wp-content/uploads/2020/06/timthumb-1-9.jpg)
Արտերկրում գտնվող հայ դիմորդները կարող են գալ Հայաստան և մասնակցել ընդունելության քննություններին:
Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Արտերկրում գտնվող մեր հայրենակից դիմորդները (Վրաստան, Ռուսաստան և այլն) կարող են գալ և մասնակցել ընդունելության քննություններին: Տեխնիկական հարցերի մասին նրանք կտեղեկանան էլեկտրոնային փոստի և հեռախոսազանգի միջոցով»,- նշել է Հարությունյանը: