Թվերից չեմ վախենում․ Հրաչուհի Ութմազյանը՝ 34-ամյակի եւ զգացողությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվերից չեմ վախենում. Հրաչուհի Ութմազյան

Նախօրեին սիրված հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանի ծննդյան 34-ամյակն էր: Հաղորդավարուհին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է, թե ինչպես եւ ում հետ է նշելու տարեդարձը, ինչպես նաեւ իր զգացողությունների, տարիքային առանձնահատկությունների մասին:

«Հակահամաճարակային պայմաններում յուրաքանչյուր ոք պետք է հասկանա, թե ինչ պատախանատվություն է կրում այսօր: Ես հասկանում եմ, որ շատերն այսօր ուզում են նշել իրենց ծնունդը, բյաց  հիմա այնպիսի օրեր ենք ապրում, որ պետք է զերծ մնալ նման բաներից: Ինձ համար ամենակարեւորը ներքին զգացողություններ են, որը ես ունեմ: Ես իմ ընտանիքի անդամների հետ եմ լինելու, առաջինն ինձ շնորհավորել են իմ ծնողները, դրանից հետո ուղղակի գիշերվանից շնորհավորանքների հսկայական տարափ է սկսկվել, որը շարունակվում է մինչեւ հիմա, իմ սիրելիների, ընկերներիս կողմից,  կարծում եմ դա լավագույն նվերն է հիմա,  կարեւորն այն է, որ բոլորը լինեն առողջ»,-ընդգծում է Հրաչուհի Ութմազյանը:

Հարցին` ի՞նչը կարող է դերասանուհուն երջանկություն պարգեւել, նա նշում է. «Երջանկությունն այդքան էլ հարատեւ ու երկարատեւ զգացողություն չէ: Մարդը երջանիկ է այնքանով, որքանով  ունի շատ երջանիկ պահեր: Կարողանում է տեսնել, ստեղծել իր սիրած մարդկանց: Ես կարծում եմ, որ ինձ նման երջանիկ պահեր կարող են պարգեւել իմ ծնողները, ընկերները, սիրած աշխատանքս»:

Հրաչուհի Ութմազյանն ընդգծում է, ինչպես 33-ում էր, այնպես էլ 34-ում շարունակում է լինել ինքնաբավ, հանգիստ ու ամենակարեւորն է՝ խաղաղ:

«Ինձ համար 34-ը շատ անուշ տարիք է,  ես երբեք թվերից չեմ վախեցել, թիվն ինձ հմաար այս պարագայում լոկ թիվ է, ուրիշ ոչ մի բան, իսկ ներսից ես դեռ շատ մանկահասակ եմ, իսկ երազանքների մասին բարձրաձայն չեն խոսում»,-հավելում է մեր զրուցակիցը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս