ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍԴ անդամի բնակարանի գողությունն ու Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը. ինչ է եղել 7 տարի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի հունիսի 13-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի բնակիչ, Սահմանադրական դատարանի  անդամ Ֆելիքս Թոխյանի կինը՝ Մարինե Թոխյանը դիմել էր Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք և հայտնել, որ ժամը 09:30-ից 16:30 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով ներս են մտել բնակարան և այնտեղից գողացել ոսկյա, արծաթյա զարդեր, բիժուտերիա, 7 հազար 300 ԱՄՆ դոլար, 300 եվրո և 2 միլիոն 900 հազար ՀՀ դրամ: Եվ ընդհանուր նյութական վնասը կազմում էր 14 միլիոն ՀՀ դրամ:

Այդ դեպքից անցել 7 տարի, եւ այդպես էլ շատերի համար անհասկանալի մնաց, թե  ի վերջո բացահայտվեց արդյոք ՍԴ անդամի տան գողության դեպքը, թե ոչ: Սա էլ դեռ քիչ չէ, դեռեւս տարիներ առաջ մամուլը գրեց, որ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր բնակարանի թալանից հետո հանդիպել է Սերժ Սարգսյանին և սրտնեղել, որ իրեն թալանեցին, ու այդպես էլ գողությունը չբացահայտվեց:

Արդյունքում, ըստ մամուլի հրապարակումների, Սերժ Սարգսյանն էլ, տեսնելով Ֆելիքս Թոխյանի վիճակը, նրան ֆինանսապես օգնել է: Այսպիսով, այս դեպքերից 7 տարի անց ArmLur.am-ը զրուցեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս