ArmLur.am-ի տեղեկություններով քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:
Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։
Ք.Մ.