Հայաստանը սկսել է կորոնավիրուսի ախտորոշման թեստի արտադրություն: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հստակ թիվ չկարողացավ նշել, թե հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերով քանի հոգի է թեստավորվել: Պաշտոնական գրություն դեռեւս չի ստացել: Զրույցի ընթացքում մասնագետը տեղեկացրեց, որ թեստերի հեղինակներն այն գիտնականներն են, որոնք առաջինն են առնչվել այս վիրուսի հետ Չինաստանում:
Ինստիտուտն այս պահին ունի 100 հազար թեստի համար անհրաժեշտ նյութեր, ու համապատասխանաբար 100 հազար թեստ պետք է արտադրել: Օրական կարող են պատրաստել 2000 թեստ, եթե ավել պահանջարկը չլինի:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությամբ ինստիտուտը սկսել է մայիսի 14-ից, երբ ստացել են նյութերի երկրորդ խմբաքանակը. առաջին նմուշը պատրաստ եղավ մի քանի օր անց: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ որ կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերը վաճառքի համար նախատեսված չեն:
Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։
Մանրամասները՝տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան