Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Այս հարցում համոզված են նաեւ երեւանցիները: ArmLur.am-ի հարցմանը մասնակից քաղաքացիների մեծ մասը թանկացում արձանագրել է սննդամթերքի, մրգի եւ բանջարեղենի շուկաներում: Իսկ մի մասն էլ՝ չէր նկատել գնաճ: Սակայն Հայաստանում առաջիկայում կսկսի թանկացումների նոր ալիք. կթանկանան ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը:
Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան