Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հրդեհը մեկուսացվեց: ԱԻՆ-ի հերշեջ-փրկարար հաշվարկների հետ միասին դեպքի վայրում էին նաեւ Երեւանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ջրատար մեքենաները:
Նշենք, որ դեպքի վայրում են նաև ԱԻ նախարար Ֆելքիս Ցոլակյանը, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եկել է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից: Արայիկ Հարությունյանն անհանգստացած էր հատկապես թանգարանի համար, քանի որ ֆոնդերը պետք է ապահովել:
Ֆելիքս Ցոլակյանն էլ հայտնեց, որ դեպքի վայրում այս պահին աշխատում են 14 հրշեջ-մեքենա, 10 ջրատար մեքենա, 120 փրկարար: Քամին խանգարում է արագ հանգցնել կրակը:
Նախարարը նշեց, որ դեռևս հաստատված տեղեկություններ չկան հրդեհի բռնկման պատճառների մասին, սակայն հղում արեց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հայտարարությանը, որ բռնկումից որոշ ժամանակ առաջ տարածքում հրավառությունն է եղել: