ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին ՀՀԿ-ականը՝ Արթուր Վանեցյանի կուսակցության պատասխանատու. ուշագրավ տեղափոխություն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության արդեն նախկին անդամ Վահե Դոխոյանը այժմ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավարն է: Ըստ մեր տեղեկությունների՝ Դոխոյանը եղել է Վանաձոր քաղաքի ավագանում ՀՀԿ անդամ ու այժմ արդեն զբաղված է Վանեցյանի ղեկավարած կուսակցության մարզային աշխատանքներով:

Նշենք, որ դեռեւս սույն թվականի մարտի 6-ին Արթուր Վանեցյանը գրասենյակ էր բացել Վանաձորում, որտեղ, ըստ շրջանառվող տեղեկությունների, ակտիվ համախմբումներ են տեղի ունենում՝ նոր կուսակցականներ են գրանցվում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Վահե Դոխոյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Մեր դիտարկմանը՝ Դուք դուրս եք եկել ՀՀԿ-ից, երբ եւ ինչու, մեր զրուցակիցը հայտարարեց. «Այո, դուրս եմ եկել ՀՀԿ-ից, բայց չեմ հիշում՝ երբ եմ դուրս եկել, ժամանակը չեմ կարող ասել»: Իսկ հարցին՝ արդյոք Արթուր Վանեցյանն է իրեն հրավիրել անդամագրվելու իր ղեկավարած կուսակցությանը, Դոխոյանն ասաց, որ ինքը շատ զբաղված է ու ժամանակ չունի մեր հարցերին պատասխանելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս