
64–ամյա ամերիկացի Ամոս Ուեյն Ռիչարդսը Յուտա նահանգի անապատներում ոտքը կոտրելուց հետո 4 օր սողալուց հետո է դուրս եկել մարդկանց մոտ եւ օգնություն կանչել։Պարզվել է, որ միայնակ զբոսանքի դուրս եկած Ռիչարդսը սեպտեմբերի 8–ին ընկել է 3 մետրանոց անդունդը՝ կոտրելով ոտքն ու ուսի վնասվածք ստանալով: Նա ստիպված է եղել ինքնուրույն դուրս գալ իրավիճակից, քանի որ այդ տեղանքում չի գործել բջջային կապը եւ ստիպված սկսել է սողալ դեպի իր մեքենան, արդյունքում՝ անցնելով մոտ 8 կիլոմետր։ Հաջորդ օրը Ռիչարդին սկսել է փնտրել պարեկային ծառայությունը եւ 2 օր անց գտել նրա մեքենան։ Մեքենան հայտնաբերելուց հետո որոնողները ուղղաթիռով են շարունակել որոնումները: Նա հայտարարել է, որ իր գործողություններում ոգեշնչվել է “127 ժամ” ֆիլմով։