Հայաստանում կատարվող իրադարձություններին հետեւում եմ ամեն օր։ Շատ ցավում եմ, որ հիվանդությունը կարողացել է մեծ արագությամբ թափ հավաքել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է պարուհի Իռեն Ուլիխանովնան։
«Կարծում եմ, որ եթե բոլորը, սկսած Առողջապահության նախարարից, ի սկզբանե լրջորեն մոտենային եւ հետեւեին, թե աշխարհում ինչպես են պայքարում եւ ինչ սահմանափակումների են դիմում, որպեսզի արագ թափով չտարածվի վարակը, ապա այս կրիտիկական աստիճանի չէին հասնի» ,-նշում է նա ։
Պարուհու փոխանցմամբ՝ վիրուսի տարածմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջին տեղում է, բայց քանի որ Հայաստանը փոքր է, պետք էր լուրջ եւ հոգացավ մոտենալ այդ հարցին։
«Բայց հուսամ, որ բոլորը շուտափույթ կապաքինվեն, եւ այս 2020 թվականի չարիքն էլ երբեք չի կիկնվի» ,հավելում է մեր զրուցակիցը։
Լիդա Եղիազարյան