Icelandair ավիաընկերության Boeing 767 օդանավով հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք՝ 1 կանգառով տեխնիկական սպասարկման համար։
Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը և հավելում, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկավիկում օդանավը կկատարի տեխնիկական կանգառ վառելիքի վերալիցքավորման նպատակով, որը կտևի 1 ժամ։
«Հաշվի առնելով COVID-19-ի հետևանքով ավիացիոն շուկայում առաջացած իրավիճակը և հատկապես Կալիֆորնիա նահանգում մեր հայրենակիցների կուտակումները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հորդորով, հուլիսի 11-ին կիրականացնի Լոս Անջելես-Երևան ուղիղ չարթերային չվերթ: Չվերթն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսության, հայ-իսլանդական խորհրդարանական բարեկամական խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի, «Ֆեստա Ավիա» ՍՊԸ-ի համագործակցության շնորհիվ:Որևէ պատճառով չվերթի չեղարկման դեպքում ավիատոմսի ամբողջ գումարը կվերադարձվի գնորդին՝ երկշաբաթյա ժամկետում»,- հայտնում են հյուպատոսությունից:
Ամբողջ թռիչքի տևողությունը կլինի 15 ժամ։ Օդանավում առկա է260 նստատեղ։
Չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում մշտական բնակության իրավունք ունեցող օտարերկրացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները ովքեր ունեն ՀՀ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)