ArmLur.am-ը գնացել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտարարության հետքերով և զանգահարել մի քանի ռեստորանային համալիրներ՝ պարզելու, թե արդյոք երեկ այդ համալիրներում հրավառություն եղել է։ Հիշեցնենք, որ երեկ մարզահամերգային համալիրի մերձակա տարածքում հրդեհ էր բռնկվել և Ցոլակյանը հայտնել էր, որ հրդեհից կես ժամ առաջ Ծիծեռնակաբերդի մոտ մեծ հրավառություն է եղել։
Ծիծեռնակաբերդի զբոսայգու տարածքում գտնվող «Էլ գարդեն» համալիրից տեղեկացրին, որ երեկ իրենց մոտ հրավառություն չի եղել, նաև որևէ հրավառության ականատես չեն եղել։ «Իմպերիա» ռեստորանային համալիրից նույնպես հայտնեցին, որ իրենց համալիրում երեկ հրավառությւոն տեղի չի ունեցել։ Փորձեցինք կապ հաստատել Ծիծեռնակաբերդի տարածքում գտնվող մի շարք այլ ռեստորանային համալիրների աշխատակիցների հետ, սակայն այդ համալիրները կամ չէին աշխատում, կամ էլ չէին պատասխանում մեր զանգերին։
Հավելենք, որ այժմ ոստիկանությունն ու ԱԻՆ-ը քննություն են սկսել՝ պարզելու հրդեհի պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գևորգյան