Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը 190 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ավելի քան 190 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները:




Լրահոս