
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 24 ժամով կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեություն, որոնց հիմնական մասը շինանյութի խանութներ են: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Այդ թվում 24 ժամով կասեցվել է նաև Արշակունյաց 210/1 հասցեում գործող շինանյութի տոնավաճառի մի քանի տաղավարների գործունեություն»,- ասված է հայտարարության մեջ։