Հունիսի 27-ին վաղ առավոտից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանի մասնակցությամբ շարունակվեց #կրիրորկրենք խորագրի ներքո անցկացվող դիմակների բաշխման ակցիան՝ Լոռու մարզի բնակչության շրջանում համավարակի վերաբերյալ հանրային իրազեկման, պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Արշավները կազմակերպվեցին Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր համայնքերում, որոնց միացան նաև համայնքերի ղեկավարները, համայնքապետարանների աշխատակիցներ: Դիմակները բաժանվեցին համայնքների մարդաշատ վայրերում, շենքերի բակերում, քաղաքային համայնքների փողոցներում, սննդի կետերում, խանութներում, ինչպես նաև բոլոր այն վայրերում, որտեղ տեղի են ունենում մարդկանց ամենաշատ կուտակումները:
Արշավների ընթացքում բնակիչների և անցորդների շրջանում իրականացվեցին բացատրական աշխատանքներ՝ դիմակների կրման կարևորության և ճիշտ ձևի վերաբերյալ: Շփումների ընթացքում պաշտոնյաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին դիմակները ճիշտ կրող քաղաքացիներին: