
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը վարակվել է կորոնավիրուսով։ Վերջինս թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է․ նախարարն ինքնամեկուսացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարությանը:
Նկատենք, որ Սերբիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13 հազար 792-ի:
Երկրում վերջին 24-ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի հաստատման 227 նոր դեպք: Կորոնավիրուսից մահացել է 2 անձ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 267 է: