Լիբիայի ափերին զոհվել է վեց միգրանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեց միգրանտ զոհվել և 93-ը փրկվել է Լիբիայի ափերին՝ փորձելով անցնել Միջերկրական ծովը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունիսի 27-ին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

«Անցյալ գիշեր առափնյա անվտանգության ներկայացուցիչները Լիբիա են վերադարձրել 93 միգրանտի: Նրանց թվում եղել է մի հղի կին, որը ծննդաբերել է ռետինե նավակում: Միգրանտները ՄՄԿ-ին հայտնել են, որ ճանապարհին վեց մարդ զոհվել է»,-նշվում է կազմակերպության՝ «Թվիթեր»-ում տարածած հայտարարությունում:

Փրկվածներին ազատ են արձակել ափ հասցնելուց հետո:




Լրահոս