25 ամյա երիտասարդը սպանվել է շենքի մոտ․ նրան նախ դանակահարել են, ապա կրակել․ նոր մանրամասներ Վարդենիսում տեղի ունեցած դաժան սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ գիշերը կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում, ինչի հետևանքով սպանվել է 25 ամյա քաղաքացի։ ArmLur.am—ի տեղեկություններով՝  սպանված Թորգոմ Հարությունյանը Վարդենիսում հայտնի է «որպես քրեական հեղինակություն»։ Դեպքը տեղի է ունեցել, երբ երիտասարդը տուն գնալիս է եղել, կրակոցները հնչել են շենքի մոտ, նա միայնակ է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչ կրակելը, երիտասարդին նաև դանակահարել են։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հնչել է 18 կրակոց, որից երկուսը դիպել է երիտասարդին։ Կրակոցները եղել են ինքնաձիգից։ Երիտասարդին հասցրել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղ էլ մահացել է։ Այս պահին Վարդենիսի քրեական ոստիկանությունը դեպքի վայրում է։

Թե որն է եղել սպանության պատճառը առայժմ հայտնի չէ, իրավապահները փորձում եմ ճշտել։

Հավելենք, որ Թորգոմ Հարությունյանը նոր էր քրեկատարողական հիմնարկից դուրս եկել ու Վարդենիսում որոշ անձանց հետ ինչ-որ հարց ու պատասխաններ է ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները պարզում են։

Նշենք, որ երիտասարդը 2 ամիս առաջ էր նշանվել։




Լրահոս